Կամբոջան պետք է առաջինը գնա ապաէսկալացման․ Թաիլանդի վարչապետ
Կամբոջան պետք է առաջինը գնա Թաիլանդի հետ սահմանային հակամարտության ապաէսկալացմանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին հայտարարել է Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը։
«Մենք երբեք չենք ցանկացել այն, ինչ Կամբոջային է պատկանում: Կամբոջան պետք է առաջինը դադարեցնի ամեն ինչ։ Իրավիճակը պետք է շտկի այն կողմը, որը խախտել է համաձայնագիրը, այլ ոչ թե այն կողմը, որը հարձակման է ենթարկվել»,-ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ պետք չէ հրադադար հայտարարել, այլ պետք է, որ Կամբոջան դադարեցնի կրակը և դուրս բերի զորքերը։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունների սրացումը սկսվել է անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ, Թաիլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել։
Ավելի վաղ կամբոջական ԶԼՄ-ները հայտնել էին, որ կատաղի մարտերը շարունակվում են թայ-կամբոջական սահմանի ողջ երկայնքով:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի...
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբո...
Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու․ Սարգսյան
Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ ն...
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է հասարակակ...