200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ. Սրբուհի Գալյան
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն․ «Վարկը մարում եմ, որովհետև ժամանակին լավ եմ սովորել և ունեմ աշխատանք, որը վարձատրվում է բավական լավ, ինչը հնարավորություն է տալիս վարկ վերցնել ու մարել վարկը՝ ունենալով գույքային ձեռքբերումներ»,- ասել է նա։
«Կարծում եք՝ նախարարներն ու ինձ նման կրթություն ստացած անձինք, եթե նույնիսկ չլինեն նախարար, չե՞ն ունենա այնպիսի արժանապատիվ աշխատավարձ, որ 15-20 տարվա ընթացքում չկարողանան մարել վարկը։
200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ։ Պետք է ունենամ այնքան, որքան կարող եմ ունենալ, և բոլորը»,- ասել է նա,- «Ես սոված երբեք չեմ եղել, չեմ ու չեմ էլ լինելու, որովհետև լավ եմ սովորել, լավ աշխատանք ունեմ, վաղն էլ եմ լավ աշխատանք ունենալու»։
Ըստ նախարարի, պետք է համեմատել՝ պաշտոնատար անձը հիմնավորվող եկամտով գնում է 200 հազար դոլարանոց գույք, և երբ պաշտոնատար անձը չհիմնավորվող եկամտով գնում է 2 մլն դոլար և ավելի արժեքով գույք։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Սուրբ Ծննդյան տոներից առաջ աշխարհի քրիստոնյաները սպասում են Բաքվում հայ գերիների ազատ արձակմանը. Դավիթ Վարդանյան
Այսօր աշխարհում քրիստոնյաներն աննախադեպ ծավալի հալածանքների և խտրականության են ենթարկվում: Վերջին գնահատումները ցույց են...
Իրավական տեսանկյունից անհերքելի փաստ է՝ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման. Վարդևանյան
Մարդու իրավունքների օր և Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը: Նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունում, ն...
Խուզարկություններ են կատարվել Արշակ սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում. մանրամասներ
Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում: Այս մասին...