ԿԳՄՍ-ն արդեն քանի օր է՝ քննարկում է Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը. «Հրապարակ»

 ԿԳՄՍ նախարարության աշխատակազմն արդեն քանի օր է՝ քննարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը, թե նախկինում «Կրթության բովանդակությունը հակապետական է եղել, այժմ փոխում ենք այդ բովանդակությունը»։ Գրում է «Հրապարակ» թերթը։


«Ժաննա Անդրեասյանի պաշտոնական կենսագրությունից պարզվում է, որ նա ոչ միայն կրթության համակարգի ամենահին աշխատողներից է, այլեւ հենց բովանդակություն ստեղծողներից է եղել․ ԾԻԳ-ի երկարամյա աշխատակից` ԾԻԳ տնօրեն Կարինե Հարությունյանի ենթակայության տակ:


Ահա. «2003-2004 թթ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի սոցիալական գնահատման օգնական, 2004-2010 թթ․՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ, 2010-2012 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար, 2012-2017 թթ․՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017-2019 թթ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ»: Այսինքն՝ եղել է այդ «հակապետական» ծրագրի անմիջական եւ հնազանդ իրականացնողը»,- գրում է թերթը։



Քաղաքականություն