Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինային. Լավրովը զգուշացրել է

Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայում օտարերկրյա զորակազմի ցանկացած տեղակայմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:


Նրա խոսքով՝ իր երկիրը պատասխան է տալու ցանկացած թշնամական քայլերի: Ելույթ ունենալով «կառավարական ժամի» ընթացքում Դաշնության Խորհրդում, նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Եվրոպայի հետ, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:


Լավրովը հիշեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը Ռուսաստանի խաղաղ մտադրությունների մասին, սակայն նշել է, որ Մոսկվան անպատասխան չի թողնի իր անվտանգությանը և շահերին սպառնացող գործողությունները: Մասնավորապես, խոսքը ուկրաինական տարածքում Եվրոպական զորքերի հնարավոր տեղակայման և ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման մասին է։

Քաղաքականություն