Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի գորխող իշխանությունը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին նախկին նախագահը գրել է ֆեյսբուքի իր էջում։
«Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Փաստն այն է, որ Ադրբեջանը պատմական որոշում կայացրեց պարբերաբար նավթամթերք մատակարարել Հայաստան, ինչը ներկայումս հնարավոր է միայն վրացական երկաթուղիների միջոցով: Խաբեբան այնպիսի սակագին սահմանեց, որ ավելի լավ կլիներ ուղղակիորեն մերժել:
Անհնար է, որ Իվանիշվիլին չիմանա, որ ոչ ոք չի կարող վճարել նման սակագին, ուստի այստեղ նպատակը Հայաստան-Ադրբեջան մերձեցման քաղաքականությունը խոչընդոտելն է: Ես չգիտեմ՝ նրանք ցանկանում են գրավել Թրամփի ուշադրությունը, թե՞ պարզապես կատարում են Մոսկվայի օրակարգը»,- գրել է նախկին նախագահը։
Ըստ նրա՝ բոլորի աչքի առաջ աշխարհաքաղաքական դրամա է խաղարկվում։
Նմանատիպ հոդվածներ
Հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի շքեղության մեջ. Փաշինյան
Եկեղեցու հետ կապված թեման շատ զգայուն է. Սա զուտ եկեղեցին եկեղեցու կանոններին համապատասխանելու մասին է։ Այս մասին Բեռլին...
Մոտ ապագայում մենք ինչ-որ մի մաս ևս կսահմանազատենք. Ալեն Սիմոնյան
Պետք է ասեմ, որ ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում՝ ադրբեջանական կողմը, բայց գործընթացը շարունակվում է,...
ՔԿ-ն` Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:Հի...
Մայր Աթոռն անդրադարձել է երկվա պատարագին
Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտ...