Ցեղասպանության կանխարգելումը Հայաստանի բազմակողմ օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցրել․ ԱԳ նախարարի տեղակալ
Ցեղասպանության զոհերի հիշատակի ու ցեղասպանության կոնվենցիայի միջազգային օրը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպմանը։
«Տասը տարի առաջ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց բանաձև, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Այս բարձր մակարդակի հանդիպումը սահմանած բանաձևը կոչ է անում անդամ պետություններին «ակտիվացնել ջանքերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի ուղղությամբ»: Քանի դեռ բռնի հակամարտությունները, պատերազմները և զանգվածային ոճրագործությունները շարունակվում են տեղի ունենալ տագնապալի ծավալներով և դաժանությամբ, մենք կարիք ունենք խորքային վերլուծության, թե ինչպես կարող են բազմակողմ համակարգը, կանխարգելման մեխանիզմները և միջազգային դատարանները, պետություններն ու այլ շահագրգիռ կողմերը հասցեագրել խաղաղության վերականգնման, առավել խոցելի խմբերի պաշտպանության, ինչպես նաև պատասխանատվության, չկրկնվելու և հաշտեցման ապահովման աճող մարտահրավերները: Մենք պետք է ապահովենք, որ վաղ նախազգուշացման որևէ դեպք երբևէ չառերեսվի անգործության կամ անտարբերության:
Ցեղասպանության կանխարգելումը Հայաստանի բազմակողմ օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցրել ինքնիշխան երկրների շարքում իր տեղը վերականգնելուց ի վեր: Այսօր մենք լիովին վճռական ենք շարունակել զարգացնել գործողությունները, քաղաքականությունն ու գործընկերությունը կանխարգելման գործը խթանելու համար՝ որպես հարգանքի տուրք մեր անցյալին, որպես պարտավորություն շարունակվող պատերազմների և հակամարտությունների զոհերի առջև և որպես խոստում՝ նողկալի արհավիրքից զերծ ապագայի: Ցեղասպանության կանխարգելումը սոսկ իրավական պարտավորթյուն չէ, այն մեր հավաքական խղճի փորձությունն է: Ուրեմն եկեք ապահովենք, որ «այլևս երբեք»-ը դառնա ոչ թե հիշատակի կրկնվող կարգախոս, այլ կառավարման սկզբունք…»:
Նմանատիպ հոդվածներ
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...
Ստորագրվեց Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ...
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան
Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությ...
Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք․ Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտա...