Քաղաքականություն

Պուտինը ժամանակ չունի, որպեսզի հանդիպի Արաղչիի հետ. Պեսկով

Vika B. 1 րոպե 93 դիտում
Պուտինը ժամանակ չունի, որպեսզի հանդիպի Արաղչիի հետ. Պեսկով

Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ հերթական այցով կմեկնի Ռուսաստան և Բելառուս, սակայն Մոսկվայում նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրակարգում չկա։ Այս մասին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Պեսկովի խոսքով՝ նախագահական գրաֆիկը չափազանց հագեցած է, ինչի պատճառով Արաղչիի հետ հանդիպում կազմակերպելու հնարավորություն այս անգամ չկա։


«Ժամանակացույցը չի թույլ տալիս»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ դա չի անդրադառնում երկու երկրների հարաբերությունների բնույթի վրա։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250