ԱՄՆ-ում նոր կայք է թողարկվել․ կհրապարակվի «ամենավտանգավոր» միգրանտների ցուցակը
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը ներկայացրել է «Worst of the Worst» անվանումը կրող նոր ինտերնետային հարթակը, որտեղ տեղադրվում են ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) կողմից ձերբակալված այն անձանց տվյալները, ովքեր, ըստ գերատեսչության, կատարել են ծանր հանցագործություններ։ Նախարարության գլխավոր էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը ուղղված է առավել վտանգավոր օտարերկրյա հանցագործներին հանրությանը ներկայացնելուն՝ ընդգծելով վարչակազմի քաղաքականությունը նրանց արագ հեռացման վերաբերյալ։
Ըստ նախարարության, հարթակի ստեղծումն իրականացվել է ներքին անվտանգության աշխատակիցների և ICE-ի ստորաբաժանումների համագործակցությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականների շրջանակում։ Նշվում է, որ առաջնահերթությունը տրվում է այն դեպքերին, երբ ձերբակալվածները մեղադրվում են ծանր քրեական հոդվածներով։
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարի օգնական Տրիշիա Մաքլաֆլին Fox News-ին հայտնել է, որ կայքի նպատակը հասարակությանը տրամադրել հստակ տեղեկատվություն այն հանցագործությունների մասին, որոնց համար ձերբակալվել են անօրինական միգրանտները։ Նրա խոսքով՝ հարթակը պետք է նպաստի գործընթացի թափանցիկությանը և հանրային իրազեկմանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...
Անհապաղ, անվճար տեղափոխել ադրբեջանական նավթամթերքը՝ դեպի Հայաստան․ Վրաստանի նախագահ
Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստան...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...