ԱՄՆ-ն մտահոգված է. կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Կամբոջա-Թաիլանդ սահմանին շարունակվող մարտական ​​գործողություններով և զոհերի առկայությամբ։


«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պաշտպանել քաղաքացիական անձանց և վերադառնալ հոկտեմբերի 26-ի Կուալա Լումպուրի խաղաղության համաձայնագրերում նշված դեէսկալացիայի միջոցառումներին»,- շեշտել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։


Թաիլանդ-Կամբոջա սահմանին դեկտեմբերի 7-ին թեթև զենքերով բախումներեն սկսվել։ Թաիլանդի թագավորական բանակը երկուշաբթի հայտնել է, որ կամբոջական ուժերը վաղ առավոտյան սկսել են հրետակոծել սահմանային գոտում տեղակայված Թաիլանդի ռազմական դիրքերը։ Թաիլանդի ռազմաօդային ուժերը պատասխանել են՝ հարձակվելով Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ Թաիլանդի բանակի երկրորդ օկրուգը հայտնել է, որ Կամբոջան երկուշաբթի և երեքշաբթի օրերին BM-21 հրթիռներ է արձակել Թաիլանդի տարածքի վրա՝ օգտագործելով նաև կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Թաիլանդի ուժերը պատասխան կրակ են բացել՝ հիմնական տարածքների վրա վերահսկողություն հաստատելու և թշնամուն վնաս հասցնելու նպատակով։

Քաղաքականություն