Ընթերցողին մոլորության մեջ գցող հրապարակում է տարածվում. ՀՀ ՊՆ
Լրատվամիջոցներում և տելեգրամյան մի շարք ալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում է տարածվում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
«Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել:
ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող հրապարակումներին, խուսափել անբարեխիղճ վերնագրերից, հիմնվել միայն ստուգված ու պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել այնպիսի տեղեկատվության տարածումից, որը կարող է խեղաթյուրել իրականությունը կամ ստեղծել մտահոգություններ զինծառայողների ընտանիքներում։
Ցավակցում ենք մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին և ծառայակից ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում
Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին 2025 թվականի նոյեմբեր ամսվ...
Նոր մանրամասներ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի և խորհրդականի գործից
Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձա...
ՔԿ-ն` Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին
Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՀՀ քննչակ...
Կանխակալ մոտեցում, թե դատաքննություն, ըստ քմահաճույքի. «Էգալիտե» ՍՊԸ-ն` ընդդեմ ՀՌՀ-ի
Վարչական վերաքննիչ դատարանում Դատավորներ Ռաֆիկ Խանդանյանի, Միքայել Մելքումյանի և Ալեքսանդրա Հարությունյանի նախագահո...