ՔԿ-ն` Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին
Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- նշեցին են ՔԿ-ից:
Հիշեցնենք` «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։
«Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ: Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի և խորհրդականի գործից
Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձա...
Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում
Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին 2025 թվականի նոյեմբեր ամսվ...
Նիկոլ Փաշինյանն օդի աղտոտվածության խնդիրը լուծելու որոշում է ընդունել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով միջգերատեսչա...
Քաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի նոր հեռախոսահամար
Քաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի «112» հեռախոսահամարը, որի ներքո կմիավորվեն ՆԳՆ երկու մարմնի՝...