Սևանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեսանելիությունը 50 մետր է
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մեղրիի լեռնանցքում, Ապարանի և Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Սիսիանի, Արագածի, Արմավիրի և Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։
Սևանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ. հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից։
Նմանատիպ հոդվածներ
Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում
Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին 2025 թվականի նոյեմբեր ամսվ...
Նոր մանրամասներ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի և խորհրդականի գործից
Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձա...
ՔԿ-ն` Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին
Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՀՀ քննչակ...
Կանխակալ մոտեցում, թե դատաքննություն, ըստ քմահաճույքի. «Էգալիտե» ՍՊԸ-ն` ընդդեմ ՀՌՀ-ի
Վարչական վերաքննիչ դատարանում Դատավորներ Ռաֆիկ Խանդանյանի, Միքայել Մելքումյանի և Ալեքսանդրա Հարությունյանի նախագահո...