Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի. Գառնիկ Դանիելյան
Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Սա շատ զգայուն հարց է, այն պետք է օր առաջ լուծվի։ Պետք է հնարավորություն ստեղծվի, որ սրբազանին անմիջական իր բժշկի հսկողությամբ և մասնակցությամբ կատարվի վիրահատություն»,– ընդգծել է նա։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28-ին։
Հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը նոր առաջարկով է հանդես եկել
Ինչի եմ առաջարկում, որ Սուրբ և Անմահ պատարագից առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը...
Ավինյանը խստացրել է վարչական շրջանների վերահսկողությունը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները պետք է հստակ պատկերացնեն քննա...
Ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո. Նիկոլ Փաշինյան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո: Այս մասին ֆեյսբուք...
Մայր Աթոռն անդրադարձել է երկվա պատարագին
Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտ...