Իրանի և Ադրբեջանի միջև կան որոշակի տարաձայնություններ. Արաղչի
Ադրբեջանն ու Իրանն ունեն ընդհանուր շահեր և որոշակի տարաձայնություններ, Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Այսօրվա բանակցությունները ընդգրկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և համագործակցության այլ ոլորտներ։ Ես նաև հանդիպել եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի շրջանակներում քննարկվել են բոլոր առանցքային հարցերը։ Մեր երկրներն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր։ Կան նաև որոշակի տարաձայնություններ, բայց մենք ընտրել ենք երկխոսության ուղին որպես առաջնահերթություն մեր բոլոր հարաբերություններում»,- հայտարարել է Արաղչին։
Նա հիշեցրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այս տարի Ադրբեջան կատարած այցերը. «Մենք նույնպես անհամբերությամբ սպասում ենք Իլհամ Ալիևին Իրանում»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը նոր առաջարկով է հանդես եկել
Ինչի եմ առաջարկում, որ Սուրբ և Անմահ պատարագից առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը...
Ավինյանը խստացրել է վարչական շրջանների վերահսկողությունը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները պետք է հստակ պատկերացնեն քննա...
Ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո. Նիկոլ Փաշինյան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո: Այս մասին ֆեյսբուք...
Մայր Աթոռն անդրադարձել է երկվա պատարագին
Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտ...