Օրբանը քննադատել է Եվրոպական միության մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կրկին քննադատել է Եվրոպական միության մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում՝ նշելով, որ վերջին ամիսներին եվրոպական քաղաքական դիսկուրսում ավելի հաճախ է խոսվում հնարավոր պատերազմի մասին մինչև 2030 թվականը։


Նրա խոսքով՝ մի շարք եվրոպական երկրներ նախապատրաստվում են սցենարներ, որը ենթադրում է ԵՄ-ի ուղիղ կամ անուղղակի ներգրավվածություն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում։ Օրբանը շեշտել է, որ նման մոտեցումը վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ մայրցամաքի անվտանգության համար։


«Եվրոպան գնալով ավելի շատ է խոսում պատերազմի մասին, սակայն Հունգարիան այս խնդրին ասում է «ոչ». Մեր երկրի հիմնական նպատակը՝ կանխել Եվրամիության ռազմական մասնակցությունը, պահանջում է ոչ միայն քաղաքական կամք, այլև դաշնակիցների աջակցություն։ Բուդապեշտը միայնակ չի կարող դիմակայել այս գործընթացին»,- նշել է Օրբանը։


Նրա հայտարարությունները հնչել են այն շրջանում, երբ ԵՄ-ում շարունակվում են քննարկումները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, անվտանգության ռազմավարության և պաշտպանական համագործակցության խորացման շուրջ։

Քաղաքականություն

Պատահարներ