Պետք է սովորեն աշխատել այդ գործիքներով. Պուտինը կոչով դիմել է իշխանություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ժամանակակից մեսենջերները, հատկապես Telegram-ը, զգալի ազդեցություն ունեն երիտասարդների վրա, ինչի համար պետական կառույցները պետք է կարողանան արդյունավետ կիրառել դրանք։


Վլադիմիր Պուտինը India Today-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Telegram-ը և այլ թվային հարթակներ այսօր կարևոր դեր են խաղում երիտասարդ սերնդի տեղեկատվական միջավայրում։ Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է սովորեն աշխատել այդ գործիքներով, քանի որ դրանք դարձել են հիմնական հաղորդակցման միջոցներից մեկը։


Նախագահը կարևորել է մշտապես կապի մեջ լինելը երիտասարդների հետ՝ օգտագործելով այն հարթակները, որոնք նրանք նախընտրում են։ Պուտինի համոզմամբ, նման մոտեցումը թույլ կտա պետական մարմիններին ավելի արագ արձագանքել հասարակական պահանջներին և բարելավել տեղեկատվական հաղորդակցությունը։

Քաղաքականություն

Պատահարներ