Աղջիկների թիվը հայկական սպորտում, ցավոք, աղետալիորեն ցածր է. Արթուր Նազարյան
Աղջիկների թիվը հայկական սպորտում, ցավոք, աղետալիորեն ցածր է։ Այսօր Հայաստանում սպորտով զբաղվող աղջիկների բաժինը ընդհանուր մարզիկների մեջ չի գերազանցում 10 տոկոսը։ Սա ոչ միայն վատ վիճակագրություն է, այլ մեր երկրի առողջության, կրթության և արժեքային համակարգի լուրջ խնդիրներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
«Նույնիսկ շատ պահպանողական երկրներում կանանց մասնակցությունը սպորտին հասնում է 25–30 տոկոսի, իսկ առաջատար երկրներում մոտենում է 50 տոկոսի։ Հայաստանում՝ բացառությամբ 3-4 կազմակերպությունների, բոլորը գրեթե մոռացել են, որ գոյություն ունի կանանց սպորտ։ Չկան բավականաչափ ծրագրեր, չկան հստակ թիրախներ, չկա պետական հետևողական քաղաքականություն, չկա նաև հասարակական քննարկում։
Հարց եմ տալիս՝ վերջին անգամ երբ եք լսել, որ որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական գործիչ լրջորեն խոսի կանանց սպորտի խնդիրների մասին՝ թվերով, ծրագրերով, պարտավորություններով։ Խոսում են հաղթանակներից, մեդալներից, հայրենասիրությունից...»,- գրել է Արթուր Նազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Յուրաքանչյուր պաշտոնյա, որը խոսում է «սպորտային հաջողությունների» մասին, պետք է այս թվերը աչքի առաջ ունենա. Արթուր Նազարյան
Երևանում այսօր 6–18 տարեկան մոտ 200 հազար երեխա է ապրում։ Եթե ցանկանում ենք, որ գոնե նրանց կեսը շաբաթը երեք անգամ սպորտո...
Հայկական սպորտի ամենամեծ խնդիրներից մեկը դեռևս չի ձևակերպվել՝ նույնիսկ մասնագիտական մակարդակում. Արթուր Նազարյան
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ֆեյսբուքում գրել է. Հայաստանում շատերը չեն տարբերակո...
Ցավում եմ Ծառուկյանի համար. Մեթ Բրաուն
UFC-ի նախկին մարտիկ և ռեկորդակիր Մեթ Բրաունը քննադատել է Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև սպասվող թեթև քաշային կարգի ժ...
Արման Ծառուկյանը՝ Իլիա Թոփուրիայի չեմպիոն դառնալու մասին․ նա հեշտ մարտեր է փնտրում
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակը գլխավորող Արման Ծառուկյանը կրկին խոսել է դիվիզիոնի գործող չեմպիոն Իլիա Թ...