Յուրաքանչյուր պաշտոնյա, որը խոսում է «սպորտային հաջողությունների» մասին, պետք է այս թվերը աչքի առաջ ունենա. Արթուր Նազարյան
Երևանում այսօր 6–18 տարեկան մոտ 200 հազար երեխա է ապրում։ Եթե ցանկանում ենք, որ գոնե նրանց կեսը շաբաթը երեք անգամ սպորտով զբաղվի, քաղաքին անհրաժեշտ է առնվազն 650 սպորտային միավոր՝ մարզադահլիճներ կամ խաղադաշտեր։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը և հավելել. ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանում տասնյակ մարզադպրոցներ են փակվել։ Այսօր նրանցից պահպանվել են մոտ 24–25 մարզադպրոց, որոնց զգալի մասը չունի բավարար ենթակառուցվածք կամ ժամանակակից դահլիճներ։ Մասնավոր սպորտային կենտրոնների թիվը նույնպես փոքր է։ Ընդհանուր հաշվարկով, Երևանը այս պահին կարող է մարզվելու հնարավորություն տալ ամենաշատը 20–25 հազար երեխայի, ոչ թե 100 հազարին։
Սրա մասին է պետք մտածել, եթե ուզում ենք, որ սպորտը դառնա մասսայական։
Յուրաքանչյուր պաշտոնյա, որը խոսում է «սպորտային հաջողությունների» մասին, պետք է այս թվերը աչքի առաջ ունենա և դադարեցնի մարդկանց մոլորեցնելը միայն որոշ մարզաձևերից բերած մի քանի մեդալներով։
Հ.Գ. Մարզերում պատկերն ավելի վատ է, դրան կանդրադառնամ ավելի ուշ:
Նմանատիպ հոդվածներ
Աղջիկների թիվը հայկական սպորտում, ցավոք, աղետալիորեն ցածր է. Արթուր Նազարյան
Աղջիկների թիվը հայկական սպորտում, ցավոք, աղետալիորեն ցածր է։ Այսօր Հայաստանում սպորտով զբաղվող աղջիկների բաժինը ընդհանու...
Հայկական սպորտի ամենամեծ խնդիրներից մեկը դեռևս չի ձևակերպվել՝ նույնիսկ մասնագիտական մակարդակում. Արթուր Նազարյան
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ֆեյսբուքում գրել է. Հայաստանում շատերը չեն տարբերակո...
Մալխաս Ամոյանը՝ հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշների ցանկում
Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն ընտրում է տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշին։ Հավակնորդն...
UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը կոշտ պատասխան է տվել Արման Ծառուկյանին
UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը կոշտ պատասխան է տվել Արման Ծառուկյանի քննադատություններին՝ բացատրելով, թե իր կարծիքով ինչու հ...