Ցավում եմ Ծառուկյանի համար. Մեթ Բրաուն
UFC-ի նախկին մարտիկ և ռեկորդակիր Մեթ Բրաունը քննադատել է Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև սպասվող թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար մենամարտը։
«Իրավիճակը տխուր է, և այն ինձ դուր չի գալիս։ Ցավոք, սա UFC-ի՝ գործնականում մենաշնորհ լինելու հետևանք է։ Ես Արմանի համար ավելի շատ եմ ցավում, քան որևէ մեկի։ Նա մեկ սխալ թույլ տվեց, բայց մնացած ամեն ինչ ճիշտ արեց։ Նա վնասվածք ստացավ, և ես դա նրա կողմից լուրջ սխալ չեմ համարում։ Բայց հիմա դա իսկապես վնասում է նրան։ Բոլորը կարծում են, որ Արմանը արժանի էր գոտու համար պայքարելուն։ Ի՞նչ իմաստ ունի վարկանիշը, եթե այն չի գործում։ Դրանք կարելի է հանել և հավակնորդներ նշանակել ըստ սոցիալական ցանցերում հետևորդների թվի։
Ես չեմ լսել, որ Արմանը որևէ հատուկ վրդովմունք արտահայտեր այս իրավիճակի վերաբերյալ։ Բայց եթե ես նրա տեղը լինեի, կզայրանայի։ Նա կարող է գոտու համար չմենամարտել մինչև 2027 թվականը։ Սա մղձավանջ է», - ասել է Բրաունը իր փոդքասթում։
Հիշեցնենք, որ Փիմբլեթը և Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում 2026 թվականի հունվարի 25-ին, իսկ այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը կհանդիպի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, ով անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցրել։
Նմանատիպ հոդվածներ
Արման Ծառուկյանը նշել է` ում է պատրաստվում մարտահրավեր նետել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, կրկին անդրադարձել է կազմակեր...
Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
ACBJJ 20 մրցաշարի շրջանակում կայանալիք գրեփլինգի գոտեմարտում Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է։ Այս մասին հայտնում է պր...
Ով է ճանաչվել 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ
«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ։...
Արման Ծառուկյանը հաղթել է Մեհդի Բայդուլաևին՝ նվաճելով «Աստղերի գոտի» չեմպիոնական տիտղոսը
Դեկտեմբերի 18-ի գիշերը Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում գոտեմարտել են UFC-ի թեթև քա...