Արման Ծառուկյանը՝ Իլիա Թոփուրիայի չեմպիոն դառնալու մասին․ նա հեշտ մարտեր է փնտրում
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակը գլխավորող Արման Ծառուկյանը կրկին խոսել է դիվիզիոնի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի մասին՝ զուգահեռ անցկացնելով նրան կիսամիջին քաշային կարգի հաղթող Իսլամ Մախաչևի հետ։
«Ճիշտ է, Իլիան դարձավ չեմպիոն, բայց ես կցանկանայի, որ Իսլամը մնար մեր դիվիզիոնում, քանի որ նա չի փախչում մրցակիցներից։ Իլիան հեշտ մարտեր է փնտրում, օրինակ՝ WWE-ի մարտիկ Փիմբլեթի հետ։ Այդ իսկ պատճառով կուզեի մեր քաշային կարգում որպես չեմպիոն տեսնել Իսլամին։ Մեզ պետք է իսկական չեմպիոն, որը մենամարտում է իրական հավակնորդների հետ», - Ծառուկյանի խոսքերն է փոխանցում UFC-ի մամուլի ծառայությունը։
Իսլամ Մախաչևն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին UFC 322 մրցաշարում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Ջեք Դելա Մադալենային։ Ռուսաստանցի մարտիկի հաշվին կա 28 հաղթանակ և 1 պարտություն։
Իլիա Տոպուրիան վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի հունիսին UFC 317-ում՝ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Չարլզ Օլիվեյրային։ Նա ունի 17 հաղթանակ և ոչ մի պարտություն։
Արման Ծառուկյանը նոյեմբերի 22-ին Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության է մատնել Դեն Հուկերին։ Հայ մարտիկն իր ակտիվում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։





























