Արման Ծառուկյանը նշել է` ում է պատրաստվում մարտահրավեր նետել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, կրկին անդրադարձել է կազմակերպության այն որոշմանը, ըստ որի ժամանակավոր գոտու համար նախատեսված մենամարտը անցկացվելու է առանց իր մասնակցության։
Արմանը խոստովանել է, որ այդ լուրը հիասթափեցնող էր իր համար, և այժմ մտածում է թեթև քաշային կարգի դասակարգման երրորդ համար Մաքս Հոլոուեյին BMF տիտղոսի (UFC-ի խորհրդանշական «ամենադաժան մարտիկ» գոտու) համար մարտահրավեր նետելու մասին։
«Սա բիզնես է։ Վերջիվերջո իմ նպատակը չի փոխվել։ Բոլորը գիտեն, որ չեմպիոն դառնալու ճանապարհին ես կարող եմ հաղթել ցանկացածին, և դա ընդամենը ժամանակի հարց է։ Հուսով եմ, որ նրանք գոնե BMF տիտղոսի համար մենամարտ կտան ինձ։ Ի՞նչ այլ տարբերակ կարող են առաջարկել ինձ։ Ուրիշ ո՞ւմ հետ պետք է մենամարտեմ մեր դիվիզիոնում, եթե ոչ Հոլոուեյի», -Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ցավում եմ Ծառուկյանի համար. Մեթ Բրաուն
UFC-ի նախկին մարտիկ և ռեկորդակիր Մեթ Բրաունը քննադատել է Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև սպասվող թեթև քաշային կարգի ժ...
Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
ACBJJ 20 մրցաշարի շրջանակում կայանալիք գրեփլինգի գոտեմարտում Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է։ Այս մասին հայտնում է պր...
Ով է ճանաչվել 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ
«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ։...
Արման Ծառուկյանը հաղթել է Մեհդի Բայդուլաևին՝ նվաճելով «Աստղերի գոտի» չեմպիոնական տիտղոսը
Դեկտեմբերի 18-ի գիշերը Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում գոտեմարտել են UFC-ի թեթև քա...