Տաշիր ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ՀԷՑ ակտիվներն աճել են 191 մլրդ դրամով. «Մեր ձևով» շարժման անդամ

«Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը գրել է.


«Տաշիր ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ՀԷՑ ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով։ Տաշիր գրուպի կողմից ՀԷՑ-ի կառավարման մասին մի քանի փաստ.


Ընդամենը ակտիվներ 2016 հունվարի 1 – 146,6 մլրդ, 2025 հունվարի 1 – 337,9 մլրդ (աճը 191մլրդ դր.)


Ընդամենը սեփական կապիտալ 2016 հունվարի 1 – 31,5 մլրդ


2025 հունվարի 1 – 136,9 մլրդ (աճ 105մլրդ դր.)


Այսինքն՝ Տաշիր ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը աճել է շուրջ 105 մլրդ դրամով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը իրականացրել է 2016 – 2025 թթ շուրջ 270 մլրդ դրամի ներդրում, հնարավոր էր որ պարտավորությունները աճեին այդ ընթացքում 85 մլրդ դրամով, այն դեպքում երբ ակտիվները և սեփական կապիտալը աճել են շուրջ 300 մլրդ դրամով:


Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել, հատկապես հետաքննող լրագրողները չպետք է սպասարկեն իշխող կուսակցության շահերը»:

Քաղաքականություն

Պատահարներ