Մենք չենք կարող հրաժարվել Ռուսաստանի հետ շփումներից․ Սիյարտո
Ռուսաստանը կդառնա վճռորոշ խաղացող ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային անվտանգության մեջ, և Բուդապեշտը չի հրաժարվի Մոսկվայի հետ շփումներից։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք չենք կարող թույլ տալ հրաժարվել դիվանագիտական ուղիներից, մենք չենք կարող թույլ տալ հրաժարվել մեր էներգակիրների զգալի մասը մատակարարող երկրի հետ շփումներից, և այն երկրի հետ, որը, անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ, ապագայում կդառնա վճռորոշ խաղացող ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային անվտանգության մեջ»,- ասել է Սիյարտոն։
Նախարարը մերժել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի քննադատությունը Մոսկվա կատարած այցի համար՝ ընդգծելով, որ ներկայիս կառավարությունն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է բացառապես ազգային շահերով։
«Հունգարիայի վարչապետի աշխատանքը Բրյուսելի լիբերալ հիմնական հոսանքի պահանջները բավարարելը կամ Բրյուսելի մեղեդիով պարելը չէ, այլ հունգար ժողովրդի շահերը ներկայացնելը։ Նա սա արեց Վաշինգտոնում, սա արեց Մոսկվայում և սա կանի Բրյուսելում», - նշել է Սիյարտոն։
Հիշեցնենք՝ անցյալ ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Օրբանի հետ։ Կրեմլում բանակցությունները տևել է գրեթե չորս ժամ:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան իր գործընկերներին խնդրել է «վարձույթով» տրամադրել ՀՕՊ համակարգեր ձմռան համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը որոշ երկրներին խնդրել է իր երկրին ՀՕՊ համակարգեր տրամադրել առնվազն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է անում Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրության ընկալմանը և Ղարաբաղին բանակցային...
Սենատորը խոստովանել է, թե ինչու է վետո դրել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա
Հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ով նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել...
ԱՄՆ-ն մոտենում է Իրանի հետ պատերազմին. Axios
Թրամփի վարչակազմը զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ երկու ավիակիր, հարյուրավոր կործանիչներ...