Ուկրաինան իր գործընկերներին խնդրել է «վարձույթով» տրամադրել ՀՕՊ համակարգեր ձմռան համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը որոշ երկրներին խնդրել է իր երկրին ՀՕՊ համակարգեր տրամադրել առնվազն ձմեռային ժամանակահատվածի համար։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Օդեսայում Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանություններն ակտիվորեն աշխատում են հակաօդային պաշտպանության համակարգերի քանակի ավելացման ուղղությամբ, մասնավորապես՝ պաշտպանելու էներգետիկ օբյեկտները և հացահատիկի արտահանման միջանցքը։ Զելենսկու խոսքով՝ Կիևն ունի «հզոր ծրագիր» այն բանի համար, ինչ անհրաժեշտ է Ուկրաինային։ Այս պլանը մանրամասն մշակված է, շարունակել է նա։
«Մեր գործընկերներն ունեն դա՝ բոլոր եվրոպացի գործընկերները, գործընկերները ԱՄՆ-ից, Ասիայից և այլն։ Սա բարդ խնդիր է, մենք ամեն ամիս ավելացնում ենք համակարգեր։ Ես չեմ կարող ձեզ ասել, թե որտեղ կլինեն այդ համակարգերը, և չեմ կարող ասել ձեզ քանակի մասին»,- հավելել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...