ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է անում Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրության ընկալմանը և Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս թողնելուն։ Ըստ նրա՝ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ երկրները դիրքորոշում են հայտնել, թե Լեռնային Ղարաբաղը կարող է բարձր ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում։
Նա նաև նշել է, թե Ղարաբաղին բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ: Սրա մասին են վկայել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, 2004թ. ապրիլի 3-ին «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս։
«Որ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ դառնալու պահին ԼՂ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է այն փաստով, որ ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, ընդհանուր պետության փաթեթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 1998թ. նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն ՀՀ-ին ու Ադրբեջանին, այլև՝ ԼՂ-ին։ Այդ ժամանակ Քոչարյանը Հայաստանի նախագահն էր արդեն հինգ ամիս, բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաև ԼՂ-ին, դրանից հետո այլևս ԼՂ-ին փաթեթ չի ներկայացվել, և ԼՂ-ն, փաստացի, նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները»,- ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոն...