Քաղաքականություն

Սենատորը խոստովանել է, թե ինչու է վետո դրել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա

Սենատորը խոստովանել է, թե ինչու է վետո դրել  Հայոց ցեղասպանության բանաձևի վրա
Հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ով նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա, խոստովանել է, որ դա արել է Սպիտակ…


Հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ով նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա, խոստովանել է, որ դա արել է Սպիտակ տան ցանկությամբ, հայտնում է ermenihaber-ը։ 

Թուրքական «Ahaber»-ի փոխանցմամբ՝ Գրահամը axios-ի հետ զրույցում պատմել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է իրեն գնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

«Ես ասացի՝ իհարկե։ Միակ պատճառը, որ ես արեցի դա, այն էր, որ Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր։ Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, ինչքանով, որ դա հնարավոր է»,-ասել է Գրահամը։

Հարցին, թե իրեն անհարմար զգում է Հայոց ցեղասպանության բանաձևը արգելափակելու համար, Գրահամը պատասխանել է. «Այո, որովհետև ես հավանում եմ Բոբ Մենենդեսին: Նա տարիներ շարունակ աշխատում է այդ ուղղությամբ: Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»։

Հիշեցնենք, որ Գրահամից հետո ԱՄՆ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա Սենատում երկրորդ անգամ էլ էր վետո դրվել: Այդ անգամ վետոն կիրառել էր ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...

Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250