Ադրբեջանը Ռուսաստանից սպասում է պաշտոնական ներողության
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ ադրբեջանական ինքնաթիռի խոցման հետ կապված վերջին միջադեպից հետո։
Նա նշել է, որ իրադարձությունից անմիջապես հետո առաջացել են «որոշակի թյուրիմացություններ» և «զգացմունքային լարվածություն», սակայն Բաքվի մտահոգությունները քննարկվել են Դուշանբեում հաջորդող հանդիպման ընթացքում։
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը Ռուսաստանից սպասում է չորս քայլ՝ պաշտոնական ներողություն, լիարժեք հետաքննություն, պատասխանատուների պատասխանատվության ենթարկում և փոխհատուցում։
«Հենց այս հարցերը կարգավորվեն, մենք թյուրիմացության էջը կշրջենք և շարունակելու ենք երկու երկրների միջև բնականոն, բարիդրացիական հարաբերությունները»,— ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Զելենսկին և Մակրոնը մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցը տևեց մի քանի ժամ: Զրույցից մանրամասներ է հայտնել Ուկրաինայի նախագահ...
Վաշինգտոնը գիտի՝ ինչպես ազդել Ուկրաինայի խաղաղ բանակցությունների վրա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, թե ինչ լծակներ կարող է օգտագործել Ուկրաինային համոզելու կնքել խաղաղության համաձ...
Թուրքիան կապահովի այն գազամատակարարման ուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ ՌԴ-ից․ Օրբան
Թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ...
ԱՄՆ-ն սպառնում է Մեքսիկային 5% մաքսատուրքով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 5% մաքսատուրք կսահմանի Մեքսիկայի նկատմամբ՝ ջրամատակարարման մասին համաձայնագիր...