ԱՄՆ-ն սպառնում է Մեքսիկային 5% մաքսատուրքով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 5% մաքսատուրք կսահմանի Մեքսիկայի նկատմամբ՝ ջրամատակարարման մասին համաձայնագիրը խախտելու համար։ ԱՄՆ նախագահը այս մասին հայտնել է Truth Social կայքում։
«Այս պահին Մեքսիկան չի պատասխանում ԱՄՆ-ի հարցումներին և դա շատ անարդար է ամերիկացի ֆերմերների նկատմամբ, որոնք արժանի են այդքան անհրաժեշտ ջրին։ Ահա թե ինչու եմ ես պատրաստել փաստաթղթեր, որոնք թույլ կտան Մեքսիկայի համար մտցնել 5-տոկոսանոց մաքսատուրք, եթե այդ ջուրը անհապաղ չտրամադրվի»,- գրել է Թրամփը։
Ինչպես հաղորդել էր The Washington Post թերթը 2024 թվականի մայիսի 17-ին, Մեքսիկան տասնամյակներ շարունակ խախտել է պայմանագրի կատարումը՝ «դիմադրելով ԱՄՆ-ին ջրի մատակարարումներ իրականացնելուն», քանի որ ինքն է տուժում երաշտից։
Երկրները 1944 թվականին կնքել են պայմանագիր, համաձայն որի՝ Մեքսիկան պարտավորվել էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ Ռիո Գրանդե գետի ավազանից մոտ 2.2 միլիարդ խորանարդ մետր ջուր ուղարկել ԱՄՆ, իսկ ԱՄՆ-ը՝ Կոլորադո գետից 1.8 միլիարդ խորանարդ մետր ջուր՝ հակառակ ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Վաշինգտոնը գիտի՝ ինչպես ազդել Ուկրաինայի խաղաղ բանակցությունների վրա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, թե ինչ լծակներ կարող է օգտագործել Ուկրաինային համոզելու կնքել խաղաղության համաձ...
Թուրքիան կապահովի այն գազամատակարարման ուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ ՌԴ-ից․ Օրբան
Թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ...
ԱՄՆ-ն կկրճատի Ուկրաինային տրամադրվող աջակցությունը՝ G7-ի վարկային վճարումներից հետո․ Politico
ԱՄՆ-ն մտադիր է կրճատել Ուկրաինային ցուցաբերվող իր օգնությունը այն բանից հետո, երբ կվճարի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների կո...
Զելենսկիի նոր խաղաղության առաջարկը՝ առանց տարածքային զիջումների
Ուկրաինան պատրաստվում է Սպիտակ տանը ներկայացնել վերանայված խաղաղության ծրագիր՝ խուսափելու համար տարածքային զիջումներից Ռ...