Վաշինգտոնը գիտի՝ ինչպես ազդել Ուկրաինայի խաղաղ բանակցությունների վրա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, թե ինչ լծակներ կարող է օգտագործել Ուկրաինային համոզելու կնքել խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
Միաժամանակ, Ուիթաքերը համաձայնել է ԱՄՆ նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի դիրքորոշման հետ՝ նշելով, որ եթե խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում առաջընթաց չլինի, ԱՄՆ-ն կարող է հրաժարվել հակամարտությունը լուծելու իր ջանքերից։
«Նրանք կարող են հասնել այն կետին, երբ նախագահ Թրամփը կեզրակացնի, որ գործարք չի կարող լինել, և այդ դեպքում նա կհեռանա գործընթացից», - նշել է նա։
Դեկտեմբերի 7-ին Դոնալդ Թրամփ կրտսերը Դոհայի ֆորումում հայտարարել է, որ իր հայրը կարող է դադարեցնել Կիևի հետ իր հարաբերությունները: Նա նշել է, որ կոռուպցիան Ուկրաինայում վաղուց ի վեր խնդիր է, ինչը դժգոհություն է առաջացնում նրա միջազգային գործընկերների շրջանում:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան կապահովի այն գազամատակարարման ուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ ՌԴ-ից․ Օրբան
Թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ...
ԱՄՆ-ն սպառնում է Մեքսիկային 5% մաքսատուրքով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 5% մաքսատուրք կսահմանի Մեքսիկայի նկատմամբ՝ ջրամատակարարման մասին համաձայնագիր...
ԱՄՆ-ն կկրճատի Ուկրաինային տրամադրվող աջակցությունը՝ G7-ի վարկային վճարումներից հետո․ Politico
ԱՄՆ-ն մտադիր է կրճատել Ուկրաինային ցուցաբերվող իր օգնությունը այն բանից հետո, երբ կվճարի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների կո...
Զելենսկիի նոր խաղաղության առաջարկը՝ առանց տարածքային զիջումների
Ուկրաինան պատրաստվում է Սպիտակ տանը ներկայացնել վերանայված խաղաղության ծրագիր՝ խուսափելու համար տարածքային զիջումներից Ռ...