Ուկրաինան պետք է «բուֆերային պետություն» դառնա Ռուսաստանի և ՆԱՏՕ- ի միջև. Օրբան
«Միակ հնարավոր երկարաժամկետ լուծումն այն է, որ հետպատերազմյան կարգը հիմնվի այն հիմնարար սկզբունքի վրա, ըստ որի Ուկրաինան դառնում է այն բուֆերային պետությունը, որը ժամանակին եղել է։
Ռուսաստանը պահպանում է միջազգային խաղաղության խորհրդաժողովում համաձայնեցված տարածքը, իսկ այդ գծից դեպի արևմուտք՝ ընդհուպ մինչև ՆԱՏՕ – ի արևելյան սահմանը, կազմում է ուկրաինական պետության տարածքը, որը կրկին բուֆերային կդառնա», - հայտարարել է Հունգարիայի վարչապետը Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պետք է պայմանավորվեն նաև ուկրաինական զինված ուժերի թվաքանակի և զինվածության մասին, որոնց թույլատրվում է գործել բուֆերային գոտում: Երկու կողմերն էլ պետք է երաշխիքներ տան, որ «ոչ ոք այս բուֆերային պետությունը չի ստորադասի իր իշխանությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Փորձում է դվայնոյ հանձնարարության տակից դուրս գալ. Աննա Մկրտչյանը՝ Էդմոն Մարուքյանի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր ուղերձով դիմել է Էդմոն Մարուքյանին. «Երեք օր առաջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը՝ Փաշինյան - Էրդողան հանդիպումից
Կառավարությունը տեսակադրեր է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մեկն...
Չինաստանը մարտահրավեր է նետում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ն Չինաստանին հակառակորդ չի համարում, սակայն դաշինքը կարծում է, որ Պեկինը մարտահրավեր է նետում իր արժեքներին և շահեր...
Մանվել Գրիգորյանի գույքը փոխանցվեց դատարանի հաշվին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և...