Քաղաքականություն

ԱՄՆ Սենատը սառեցրել է հակառուսական պատժամիջոցների փաթեթի քննարկումը

ԱՄՆ Սենատը սառեցրել է հակառուսական պատժամիջոցների փաթեթի քննարկումը
Kyiv Post-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Սենատը սառեցրել է հակառուսական պատժամիջոցների փաթեթի քննարկումը մինչև հաջորդ շաբաթ նախատեսված՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի Մոսկվա…

Kyiv Post-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Սենատը սառեցրել է հակառուսական պատժամիջոցների փաթեթի քննարկումը մինչև հաջորդ շաբաթ նախատեսված՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի Մոսկվա այցելությունը։


Հանրապետական կուսակցության աղբյուրները պարբերականին հայտնել են, որ օրինագծի ընդունման դանդաղեցումը կարող էր պայմանավորված լինել միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տրամադրությամբ, որը, նրանց խոսքով, վճռորոշ է Վաշինգտոնի գրեթե բոլոր արտաքին քաղաքական որոշումների համար։


Պարբերականը նշում է, որ օրինագծի քննարկման հետաձգումը վկայում է աշխարհաքաղաքական իրավիճակի վերահսկման մեջ դիվանագիտական գերատեսչությունների դերի աճի, այլ ոչ թե Կոնգրեսի։


Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում ամերիկյան կողմի հետ քննարկվելու է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը։

Նմանատիպ հոդվածներ

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որ Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժման մասին․ «Այսօր ժամը 16:00-ի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250