Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ ամերիկյան ծրագրին. Թրամփ
Ուկրաինայի նախագահ Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ստեղծված խաղաղության ամերիկյան ծրագրին:
«Կարծում եմ, որ Ուկրաինան պետք է շտապի խաղաղության ծրագրի վերաբերյալ որոշում կայացնել, այս ձմեռը ցուրտ է լինելու»,- ասել Է Սպիտակ տան ղեկավարը Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանիի հետ հանդիպման ժամանակ:
Շուտով խաղաղություն կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:
Մեկնաբանելով Զելենսկու հնարավոր հրաժարումը ԱՄՆ Խաղաղության ծրագրից՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է:
«Ուզում եք ասել, որ Զելենսկուն դուր չեն գալիս մեր առաջարկները։ Նա ստիպված կլինի դա ընդունել... ինչ-որ պահի նա ստիպված կլինի համակերպվել ինչ-որ բանի հետ... Հիշեք, վերջերս, հենց օվալաձև աշխատասենյակում, ես ասացի. մի մոռացեք, ես ժառանգել եմ այս պատերազմը»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է խաղաղության ծրագրի մանրամասներին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամերիկյան խաղաղության ծրագրի մանրամասները քննարկել է Վենսի և բանակի նախարար Դեն Դրիսկոլի հետ։
«Մենք համաձայնեցինք, որ խորհրդատվական մակարդակով կաշխատենք Ամերիկայի և Եվրոպայի հետ՝ խաղաղության ուղին իսկապես իրագործելի դարձնելու համար»,- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր պետական այցով մեկնել Է Պեկին, հայտնում են չինական լրատվամիջոցները:Ֆրանսիայի նախ...
ՈՒՂԻՂ. Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը
Կառավարությունը քիչ առաջ մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրությունը, սակայն որոշակի սահմանափակումներ հանվել են։ՀՀ ամ...
Բայդենը հանձնարարել է ուղիղ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ամերիկյան վարչակազմին ուղիղ երկխոսության մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության հետ՝ կա...
Նոր պաշտոնանկություն Պաշտպանության նախարարությունում
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ժիրայր Պողոսյանին 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մ...