ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր պետական այցով մեկնել Է Պեկին, հայտնում են չինական լրատվամիջոցները:
Ֆրանսիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շոուդու» միջազգային օդանավակայանում:
Մակրոնի այցը կտևի ապրիլի 5-8-ը: Նա կայցելի Պեկին և Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաք։
Ֆրանսիայի նախագահի պաշտոնում սա Մակրոնի արդեն երրորդ այցն է Հայաստան:
Ֆրանսիայի առաջնորդին ուղևորության ընթացքում ուղեկցում են մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Airbus ավիակոնցեռնի, EDF էներգետիկ ընկերության և Alstom մեքենաշինական ընկերության ներկայացուցիչները:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինն ավելի վաղ հայտնել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու Մակրոնը բանակցություններ կվարեն Չինաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև Չինաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու թեմայով: Երկու երկրների ղեկավարները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հիմնական հարցերի շուրջ:
Ելիսեյան պալատից հայտնել են, որ Ֆրանսիայի և Չինաստանի առաջնորդների քննարկումներն ընդհանուր առմամբ վեցից յոթ ժամ կտևեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեյրան Օհանյանի արձագանքը՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը
«Թույլ տվեք չմեկնաբանել ընտանիքի անդամների ասածները»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անդրադառնալով ՀՀ վարչապետի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամենածանր բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը»․ Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերին: Հարցերից մեկը վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ կառավարության նիստը, որի սկզբին վարչապտ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների, Արց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանի նախագահն ընդունել է Մակրոնին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նրանք այսօր բանակցություններ կվարեն միջազգա...