Հասարակություն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկում․ մանրամասներ
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես՝ Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկում Շիրակի փողոցից դեպի Արարատյան փողոցի խաչմերուկ ուղղությամբ, նախկին 2 երթևեկելի գոտիների փոխարեն երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիով «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով: Այս մասին Auroranews-ին հայտնեցին քաղաքապետարանից:
Ինչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3