ԱՄՆ առաջարկում է Ուկրաինային տարածքային զիջումներ
Վաշինգտոնից ստացված ազդակների մասին հայտնել է Կիևի մի պաշտոնյա՝ հաստատելով, որ ԱՄՆ-ն ներկայացրել է պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ։
Առաջարկի վերաբերյալ տեղեկությունները փոխանցող լրատվամիջոցները հաղորդում են, որ այն կոչ է անում Ուկրաինային հրաժարվել տարածքների և զենքի մի մասից՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Ազատության» հետ զրույցում առաջարկին տեղյակ ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ Կիևը ստացել է նման ազդակներ Վաշինգտոնից, սակայն հրաժարվել է ներկայացնել հավելյալ մանրամասներ կամ մեկնաբանել երկրի դիրքորոշումը։ Առ այս հարցին դեռ չի արձագանքել նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Թուրքիայում հանդիպումներ է անցկացնում խաղաղ բանակցությունները խթանելու նպատակով։
Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի առաջարկները ներառում են մի շարք տարածքների զիջում, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի և ամերիկյան ռազմական աջակցության կրճատում, որը կարևոր դեր ուներ ռուսական ուժերին դիմակայելու մեջ։ Բացի այդ, Կիևից ակնկալվում է համաձայնություն, որ երկրի տարածքում օտարերկրյա զորքեր չեն տեղակայվելու, իսկ երկիրը այլևս հեռահար զինատեսակներ չի ստանա։
The Financial Times-ը և Reuters-ը մանրամասն ներկայացրել են այս առաջարկները, որոնք մեծապես համընկնում են Ռուսաստանի այս տարվա սկզբից ներկայացրած պահանջների հետ՝ այն ժամանակ, երբ նախագահ Դոնալդ Թրամփը աշխուժացրել էր խաղաղության գործընթացը։
Այս տեղեկությունների հրապարակումից քիչ անց Զելենսկին Telegram-ում շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին բանակցությունները հյուրընկալելու համար և դրվատել «նախագահ Թրամփի վճռական քայլերն ու առաջնորդությունը՝ հանուն այս պատերազմը ավարտելու յուրաքանչյուր ուժեղ և արդար առաջարկի»։
«Միայն նախագահ Թրամփը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունեն բավարար ուժ, որպեսզի պատերազմը վերջապես ավարտվի»,- նշել է երկրի ղեկավարն, որը պատերազմի չորրորդ տարում է գտնվում։
Չնայած շնորհակալության խոսքերին, ներկայացված պլանը կարող է բարդացնել Զելենսկու դիրքերը, քանի որ նա արդեն երկրորդ շաբաթն է՝ կանգնած է ներքին ճգնաժամի առաջ՝ էներգետիկ համակարգում բացահայտված կոռուպցիոն սկանդալի պատճառով։
Ռազմաճակատում Ռուսաստանը մոտենում է Պոկրովսկ քաղաքին, ինչը կարող է հնարավորություն ստեղծել ամբողջ Դոնբասի շրջանը օկուպացնելու՝ Պուտինի նպատակների համար։ Միաժամանակ, ձմռան մոտենալուն պես Ռուսաստանը շարունակում է հարվածել ուկրաինական քաղաքներին ու էներգետիկ ենթակառուցվածքներին՝ փորձելով ճնշել պատերազմի դեմ դիմակայող բնակչությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իտալացի պատգամավորը ցուցադրաբար գետնին է շպրտել թուրքական շոկոլադի տուփը
Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի (ԵԽ) արտահերթ նիստում ունեցած ելո...
Հայաստանն ու Հնդկաստանը պատրաստվում են ստորագրել բազմամիլիարդանոց պաշտպանական պայմանագիր
Հնդկաստանն ու Հայաստանը մոտ են բազմամիլիարդանոց պաշտպանական համաձայնագրի կնքմանը, որի ընդհանուր արժեքը, ըստ Republic Wor...
Գեղամ Պետրոսյանի մեղադրանքի հիմքում մեկ անձի ցուցմունք է. փաստաբան
2008 թ. մարտի 1–ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանի սպանության կատարման համար մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի...
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նա...