«Գերիների վերադարձի հարցում քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումներին». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգման վերաբերյալ Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններին։
Նրա նշել է, որ հաշվի առնելով նախկին փորձը՝ ձեռնպահ կմնա որևէ կոնկրետացումից.
«Միայն նշեմ, որ Հայաստանը պատրաստ է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։
Խոսելով գերիների ազատ արձակման մասին՝ նա հայտնեց, թե այդ թեմայով ևս որոշակի ըմբռնում կա.
«Հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը՝ ասեմ, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում»։
Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
Մոսկվայում ընթանում է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Միրզոյան– Բայրամով երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այ...
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...