Նախկին նախագահներին մեղադրանք առաջադրած Հրաչյա Մուշեղյանը կշարունակի մնալ կալանքի տակ
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայում փաստաբան Հրաչյա Մուշեղյանի կալանավորման որոշումը մնացել է անփոփոխ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է նրա կալանավորման որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկրորդ և երրորդ նախագահներին մեղադրանք առաջադրած քննիչ Մուշեղյանը, որը ներկայում զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, սեպտեմբերի 12-ին կալանավորվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ։ Վերջինիս վարույթում քննվում է Հրաչյա Մուշեղյանի մասնակցությամբ գրանցված վթարի գործը։ Նա միաժամանակ մեղադրյալի կարգավիճակ ունի նաև մեկ այլ քրեական վարույթով, որը դեռ նախաքննության փուլում է։
Այդ վարույթը վերաբերում է բիզնես գործունեությանը՝ սկսած 2014 թվականից, ինչը հիմք է դարձել նրան կալանավորելու որոշման համար։ Պաշտպանների պնդմամբ՝ Մուշեղյանը չի ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ այն չի կարող վերաբերել իրեն, քանի որ ընկերությունը գնել է 2023 թվականին։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ըստ տեղեկություների՝ պաշտպանները օրերս վճռաբեկ բողոք են ներկայացրել, որի վարույթ ընդունման վերաբերյալ որոշում դեռ չկա։
Գործի զեկուցողը դատավոր Սերժիկ Ավետիսյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Արամ Գաբրիելյանովը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ալկոհոլի ազդցության տակ է ու իր մոտ է կանչել Հայաստանի ուժայիններին
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մուտք գործեց կառավարական առանձնատուն: Ինչպես իր տելեգրամյան ալիքում գրում է Արամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխան վանդակի մեջ է. Օրենբուրգ
Օրենբուրգում անցորդները նկատել են մի կնոջ, որը երեխային վանդակում էր տանում։ Ականատեսները նկարահանել են այս տարօրինակ տե...
Լիահույս ենք, որ Սոչիի հանդիպմանը չի ստորագրվի փաստաթուղթ, որը կանտեսի արցախյան հիմնախնդրի գոյությունը
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները զուրկ են պատմական, իրավական եւ բարոյական հիմքերից, քանզի Արցախը...
Ինչն է պարարտ հող ստեղծում ադրբեջանական լկտիությունների համար. Արման Թաթոյանը՝ արցախյան վերջին դեպքերի մասին
Ադրբեջանի այս ագրեսիվ հարձակումներն Արցախի նկատմամբ և Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու պահանջը կոպիտ խախտում են...