Սպորտ

«Ռեալի» տնային մարզադաշտը նոր անվանում և տարբերանշան կունենա․ մանրամասներ

Inesa Sukiasyan 1 րոպե 312 դիտում
«Ռեալի» տնային մարզադաշտը նոր անվանում և տարբերանշան կունենա․ մանրամասներ

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է իր տնային մարզադաշտի՝ «Սանտիագո Բեռնաբեուի» նոր անվանումը և լոգոն։ Մարզադաշտն այժմ կկոչվի պարզապես «Բեռնաբեու»։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։


Լոգոն պատկերում է մարզադաշտ, որը բաղկացած է չորս զուգահեռ գոտիներից, որոնք հատվում են ուղղահայաց գոտիով։ Մարզադաշտի անվանափոխությունը պայմանավորված է կորպորատիվ և մարքեթինգային նկատառումներով։


Նշենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 12 տուրերից հետո «Ռեալը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250