Պեսկովը՝ Ուշակովի և բրիտանական կողմի միջև կապի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ 2025 թվականի սկզբին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Պաուելի միջև։ Սակայն, ըստ Պեսկովի, երկխոսությունը շարունակություն չի ստացել։


Պեսկովի խոսքով՝ Մոսկվան արձանագրել է Լոնդոնի ոչ կառուցողական դիրքորոշումը, ինչի հետևանքով շփումները չզարգացան։


«Բանն այն է, որ այդ շփման ընթացքում մեր զրուցակցի մոտ կար արտահայտված ցանկություն պատմելու եվրոպացիների դիրքորոշման մասին, սակայն բացակայում էր պատրաստակամությունը լսելու մեր տեսակետը։ Իհարկե, երբ չկա փոխադարձ կարծիքների փոխանակման հնարավորություն, երկխոսությունն էլ չի կարող զարգանալ»,- նշել է Պեսկովը։



Քաղաքականություն

Պատահարներ