Քաղաքականություն

Գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը. Աշոտյան

Գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը. Աշոտյան
ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված:Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի հայտնեմ ևս մեկը:Սյունիքի մարզի Շիկահող…

ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված:

Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի հայտնեմ ևս մեկը:

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են «քվեարկացնել» ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զին. գրքույկ, ինչը պարտադիր պայմաան է նման քվեարկության դեպքում:

Հանձնաժողովը թույլ չի տվել տվյալ մարդկանց քվեարկել:

Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ:

Այսպիսով փորձում են ապահովել նույն մարդկանց կողմից տարբեր տեղամասերում քվեարկության հնարավորություն՝ զինվորականների անվան տակ:

Հրավիրում եմ դիտորդների և ԶԼՄ-ների ուշադրությունը»:

Նմանատիպ հոդվածներ

Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250