Փաշինյանը բացատրել է, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև
Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց դրանց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել։ Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ Հայաստանը չի ցանկանում վիճել Ռուսաստանի հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունի, այլ որովհետև մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների միջև։
Կառավարության ղեկավարը որոշեց բացատրել, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Նրա կարծիքով՝ կրկին պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։
Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի մայիսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկու երկրների հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում քննարկվում է Գարեգին Բ կաթողիկոսին Բաքու հրավիրելու հարցը
Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարե...
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին Ազտ...
Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական...
Կլաարը՝ ՀՀ-ի ԵՄ անդամության հեռանկարի մասին
Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերին։...