Աբովյանում դանակահարված երիտասարդներից մեկը մահացել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Կոտայքի մարզի քրեական վարչություն և հայտնել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի:


Տեղում բժիշկները ոսիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:


ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Aurora news-ին տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խուլիգանության հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:


Քաղաքականություն