Արցախցիների կենսաթոշակային ֆոնդը` ՀՀ կառավարության վերահսկողության տակ
Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարումը փոխանցվել է ՀՀ կառավարությանը. այս մասին ABC Media-ին հայտնել է իրավաբան Արսեն Սառաջյանը` ընդգծելով, որ որոշումը կայացվել է առանց քաղաքացիների հետ քննարկումների:
Նրա խոսքով` Արցախի խորհրդարանը առաջարկել էր գումարները տրամադրել բնակիչներին` ընթացիկ խնդիրները հոգալու նպատակով, սակայն հայաստանի կառավարությունը չի ընդունել առաջարկը: Սառաջյանը նաև նշել է, որ Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննության առնել այս հարցով դիմումը:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի ծառայության նախարարությունը հաղորդում է, որ Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են օգտվել կենսաթոշակային համակարգից ՀՀ քաղաքացիների պայմաններով, այդ թվում` ժամանակավոր փախստականի կարգավիճակ ունեցողները:
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ քաղաքացիների բանկային հաշիվներին կուտակային միջոցների վերադարձման փորձերը մերժվել են:





























