Գևորգ Պապոյանը Թբիլիսիի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանով հայկական կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ անցման հարցը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Քննարկմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Հանդիպման ընթացքում շոշափվել են Վրաստանի տարածքով հայկական բրենդիով՝ կոնյակով բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցման հարցերը, ինչպես նաև կոնյակի իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչման թեման։
Հիշեցնենք` կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։
Նմանատիպ հոդվածներ
Ֆիդանը՝ Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո մանրամասներ է հայտնել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ քննարկել է Ուկրաինայի հարցով Ստամբուլում կայացած բանակցո...
Իշխանությունը հրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ. Արման Թաթոյան
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել․«Մայր Աթոռի տարածք, Վեհարան դիմակավորված ծառայողների ներխուժումը, հոգև...
Ռուսական կործանիչները թռիչքներ են կատարել Հայաստանում
արավային ռազմական օկրուգի կործանիչ ավիացիայի անձնակազմերը ՄիԳ-29 և Սու-30ՍՄ կործանիչներով ուսումնամարզական թռիչքներ են ի...
Ստեփան Ծատուրյանը ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաի որոշման համաձայն՝ Ստեփան Ծատուրյանն ազատվել է ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնից:«Ղեկավարվե...