Մերցի փոխարեն Գերմանիան կներկայացնի Մակրոնը
Ինչպես հայտնել էինք Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի այցելի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համակեցության (ԵՔՀ) ութերորդ գագաթնաժողովին:
Նրա փոխարեն Գերմանիան կներկայացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը dpa գործակալությանը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահն օժտված է Գերմանիայի փոխարեն քվեարկելու իրավունքով։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ այս քայլը փոխադարձ համաձայնեցված է և բարձր է գնահատվում երկու կողմերի համար։
Սա կլինի ԵՔՀ առաջին գագաթնաժողովը, որին Գերմանիայի կառավարության ղեկավարը ներկա չի գտնվի։ Որպես բացակայության հիմնավորում նշվել են «այլ պարտավորությունները»։ Մասնավորապես, կանցլերի և ՔԴՄ առաջնորդի օրակարգում Բեռլինում նախատեսված է միայն մեկ հանրային միջոցառում՝ մասնակցություն կուսակցության նախագահության նիստին։
Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ դաշնային կանցլերը նախկինում արդեն մասնակցել է ԵՔՀ երկու հանդիպումների և շարունակում է ակտիվ շփումները մասնակիցների հետ։ Նախկինում կայացած յոթ գագաթնաժողովներից հինգին ներկա է եղել Օլաֆ Շոլցը, իսկ Ֆրիդրիխ Մերցը մասնակցել է Ալբանիայում և Դանիայում կայացած հանդիպումներին։
Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի կողմից միմյանց փոխադարձաբար ներկայացնելու պրակտիկան նախկինում արդեն կիրառվել է ԵՄ գագաթնաժողովների շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...