Երևանում հայտնաբերվել են ապօրինի զենքեր, զինամթերք և թմրանյութեր․ 29 անձ ձերբակալվել է
Հանցավորության կանխարգելման միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է աշխատանքները ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ուղղությամբ։ Ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հերթական միջոցառումն են իրականացրել Քրեական ոստիկանության ծառայողները։
Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենայում ապօրինի պահում են զենք-զինամթերք:
Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել տարբեր անձանց պատկանող 47 հասցեներում և 9 ավտոմեքենաներում:
Հայտնաբերվել են ատրճանակներ, զինամթերք, նաև թմրանյութ` կոկաին, մարիխուանա և մեթադոնային լուծույթ:
29 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալված Հովեյան եղբայրներն ազատ կարձակվեն. փաստաբան
Գյումրու քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքերով երկու պաշտպանյալներիս կալանքների երկարացման միջնորդ...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին...
Աղքատություն և արտագաղթ` 100 000 արցախցո՞ւ. Արտակ Բեգլարյան
Կառավարությունն այսօր ընդունեց մի որոշում, որով խորացնելու է շուրջ 100,000 արցախցու աղքատությունը և շատերին արտագաղթի է...
Հրդեհ՝ Երևանի Շահումյան փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջների 6 մարտական հաշվարկ
Մարտի 1-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան փողոցի տներից մե...