Հրդեհ՝ Երևանի Շահումյան փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջների 6 մարտական հաշվարկ
Մարտի 1-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքում։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։45-ին, մարել՝ 18։29։ Շահումյան փողոցում այրվել են երկու տների տանիքների կառուցատարրեր (150 քմ և 200 քմ)։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը ապտակել է Արայիկ Հարությունյանին
168.am-ը քիչ առաջ հղում տալով իր խիստ հավաստի աղբյուրներին տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում...
Որքան մարդ է մասնակցել Փաշինյանի՝ մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին
Իրազեկ քաղաքացիների միավորումը տեղեկացնում է. 2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից մ...
Բաղրամյան պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա, որը մահացել է հիվանդանոցում
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վա...
Արմեն Սարգսյանը բառացիորեն ապշած դուրս է եկել ԳՇ-ից
Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դա...