Այդ որոշումները Ադրբեջանը կհամարի անվավեր․ Ալիև
Ադրբեջանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում։
Ըստ Ալիևի՝ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։
«Եթե ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից»,-նշել է Ալիևը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն մերժեց վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ Բանաձևին կողմ է քվեարկել 90, դեմ՝ 76, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։ Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի դեմ քվեարկած 76 պատգամավորների մուտքն այդ երկիր արգելվել է։
Նմանատիպ հոդվածներ
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...