Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է առաջիկա նիստերից մեկի ժամանակ ներկայացնել վարչապետների միջնորդությունը։ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք 30 տարի բանակ չենք ունեցել. Անուշ Բեղլոյան
Այսօր ԱԺ-ում Իմ քայլը խմբակցության պատգաավոր Անուշ Բեղլոյանը թարգմանեց իր հայտարարությունը, հետո պատասխանեց լրագրողների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-Մոսկվա ավիատոմսը դարձել է 1050 դոլար. Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ հարցերին, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզպետարանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզպետարանում: Քննարկվել են 2020 թվականին իրական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցրեք Փաշինյանից. ինչու պարտվեցինք պատերազմում՝ հարց Յուրի Խաչատուրովին
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը քիչ առաջ ժամանեց Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրքը մատո...