Ադրբեջանի ԱԳՆ-ն` ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչը:
Բաքվում հայտարարել են, որ «ամեն օր Լաչինի սահմանային անցակետով երկու ուղղություններով անցնում են Ադրբեջանի տասնյակ հայազգի բնակիչներ»՝ նկատի ունենալով ԿԽՄԿ-ի կողմից ծանր հիվանդների տեղափոխումը:
«Ինչպես եւ ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում սահմանի հատումը լավ կանոնակարգված է, եւ «ազատ անցում» հասկացություն ոչ մի տեղ չկա։ Ինչ վերաբերում է տարածաշրջան մեծ ծավալի բեռների առաքմանը, ապա Ադրբեջանն այդ նպատակով հատկացրել է Աղդամ-Խանկենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը) ճանապարհը, որից հայերը կարող էին օգտվել, եթե 10 օր առաջ չխախտեին համաձայնագրի պայմանները»,- հայտարարել է մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին գրել էր.
Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը։ Զուգահեռաբար պետք է բացվեն նաև մյուս երթուղիները։ Մարդասիրական գործոնները միշտ պետք է գերակայեն։
Քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի, և ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու դրան»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թուրք մտավորականները միավորվել են` կանխելու հումանիտար աղետն Արցախում
Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջա...
Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը․ ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ նախորդ շաբաթ հեռախոսային խոսակցություններից հետո խն...
Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադրբեջան...
Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պահանջո...